Գիտնականները պարզել են, թե ինչու չի կարելի միայնակ սնվել![]() 30 հոկտեմբերի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեացի գիտնականները պարզել են, որ միայնակ սնվելը բարձրացնում է մեթաբոլիկ սինդրոմի առաջացման ռիսկը, որի արդյունքում որովայնային ճարպ է առաջանում: Հետազոտման տեսությունը հրապարակվել է Obesity Research & Clinical Practice ամսագրի կայքում: Մասնագետները վերլուծել են հարցման արդյունքները, որին մասնակցել է 7752 մարդ, և հաշվարկել են, թե որքան հաճախ է այս կամ այն մասնակցիը միայնակ սնվել: Հենվելով կլինիկական վիճակագրության վրա՝ նրանք պարզել են, որ միայնակ ուտել նախընտրողների մոտ ավելի հաճախ է ախտորոշվում մեթաբոլիկ սինդրոմ՝ որպես վիսցերալ ճարպի զանգվածի ավելացում: Այն տղամարդկանց մոտ, որոնք օրն առնվազն երկու անգամ միայնակ են ուտում, սինդրոմի առաջացման հավանականությունը 64 տոկոսով ավելի էր, քան նրանց դեպքում, ով գերադասում էր, որ իրեն ընկերակցեն: Կանանց մոտ այդ թիվը մոտ 29 տոկոս է: Ընդ որում, տղամարդկանց մոտ ճարպակալման հավանականությունը ավելանում է 45 տոկսով, գրում է ՌԻԱ Նովոստին: «Այս տվյալները վկայում են, որ միայնակ սնվելը կարող է լինել մեթաբոլիսկ սինդրոմի վրա ազդող գործոն»,-ասվում է հոդվածում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |