ԱԳՆ․ Ուշադրությամբ հետևում ենք Կատալոնիայում դեպքերի զարգացմանը30 հոկտեմբերի 2017 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախություն հռչակելու օգտին: Եվրոպական միությունը ևս մեկ անգամ վերահաստատեց ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը, որ որևէ կերպ չի պատրաստվում միջամտել Իսպանիայի և Կատալոնիայի միջև հակամարտությանը: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի հարցին, թե ինչպիսին է ԱԳՆ դիրքորոշումը, պատասխանեց, որ ուշադրությամբ հետևում են դեպքերի զարգացմանը. մյուս հարցին՝ այն դրակա՞ն է, թե՝ բացասական, հետևեց միայն «ուշադրությամբ հետևում ենք դեպքերի զարգացմանը» հակիրճ պատասխանը: Արցախի հանրապետությունը ողջունել է Կատալոնիայի անկախացման գործընթացը: Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել էր, որ Ստեփանակերտը ողջունում է քաղաքակիրթ ինքնորոշման յուրաքանչյուր գործընթաց: «Ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է, և պետությունները պետք է հարգեն այս իրավունքը»,-ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |