Նոյեմբերի 1-ին Պուտինն Իրանում կհանդիպի Ալիևին ու Ռոուհանիին![]() 31 հոկտեմբերի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թեհրան Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուհանիի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման: Ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում եռակողմ գործակցությանն առնչվող հարցեր: Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ռոուհանիի և Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտնել էր, որ նախագահները մասնավորապես խոսելու են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, որը կոչված է կապելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Նմանատիպ առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում 2016-ի օգոստոսին: Հանդիպման արդյունքում նախագահները հռչակագիր են ընդունել՝ հաստատելով գործակցությունը շարունակելու մտադրությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |