Կիևում Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը երկարաձգվել է![]() 31 հոկտեմբերի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Կիևի Ազգային պատկերասրահում երկարացվել է հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և թանգարանի 95-ամյակին նվիրված «Հանճարն ու ծովը. Ավանդույթներ, որոնումներ, բացահայտումներ» ցուցահանդեսի աշխատանքը: Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 19-ը, ինչպես նշել է թանգարանի տնօրեն Յուրի Վակուլենկոն, որոշվեց երկարացնել այն մեծ պահանջարկի պատճառով, գրում է AnalitikaUA.net-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը: Ցուցադրության մեջ ներկայացված են ծովային թեմատիկայով միավորված ХVIII-ХХդդ. ավելի քան 60 գեղանկար և գծանկար: Ներկայացված է նաև Այվազովսկու այն կտավների լուսանկարների ցուցադրությունը, որոնք անհետացել են Երկրորդ համաշխարհայինի տարիներին, ինչպես նաև արխիվային նյութեր, տարբեր իրեր, որոնք եղել են 19-րդ դարի նավերում, Այվազովսկու ժամանակակից նավապետների անձնական իրեր: Հայաստանի ազգային պատկերասրահում աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 15-ը: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |