Մոուրինյո. Երկրպագուները վճարել են տոմսերի համար և ում հասցեին ասես կարող են սուլել![]() 31 հոկտեմբերի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ակումբի երկրպագուների պահվածքը «Տոտենհեմի» հետ խաղում: Երկրպագուները սուլոցներով են դիմավորել Անտոնի Մարսյալին, որը փոխարինել է Մարկուս Ռեշֆորդին և դարձել այդ խաղի միակ գոլի հեղինակը: «Մանչեսթեր Յունայթեդ»- «Տոտենհեմ» հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով: «Երկրպագուները վճարում են տոմսերի համար, ուստի կարող են անել այն ամենն, ինչ ցանկանում են: Նրանք կարող են սուլել այն ֆուտբոլիստի հասցեին, որն արժանի չէ դրան: Նրանք կարող են սուլել ֆուտբոլիստին, որը ջանասիրաբար աշխատում է, ուղղակի այն պատճառով, որ խաղը նրա օգտին չի դասավորվում: Չէ որ նրանք վճարել են տոմսերի համար»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է Eurosport-ը: Նա հավելել է, որ երկրպագուներին թույլատրված է անել ամեն ինչ: «Նրանք կարող են սուլոցներով դիմավորել մարզչին, ում ուզենան: Այստեղ ես խնդիր չեմ տեսնում»,-ասել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |