Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից![]() 31 հոկտեմբերի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այդ մասին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթե» թոկ-շոուի հոկտեմբերի 30-ի թողարկման ժամանակ հայտարարել է նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը: Նշվում է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է ՌԴ-ից ծնողների հետ՝ «մեծ գաղտնիության պայմաններում»: Ենթադրվում է, որ նրանք մեկնել են Նյու Յորք, Թել Ավիվ կամ Կիև: Ըստ Մազուրի, Վիտալինան որոշել է հեռանալ երկրից հանկարծակի, զգացմունքների ազդեցության տակ: Հեռուստադիտողին ցուցադրվել են կադրեր, որտեղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բանկոմատի միջոցով մեծ գումար է դնում իր հաշվեհամարին, գրում է Լենտա.ռու-ն: Հոկտեմբերի 26-ին խուզարկվեց Արմեն Ջիգարխանյանի Մոսկվայի դրամատիկ թատրոնը: 82-ամայ դերասանը դիմել էր իրավապահներին՝ անձնագրի գողության մասին դիմումով: Նա կասկածում է դրանում իր կնոջը՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը փոքր է իրենից 50 տարով: Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր ամենաարժեքավոր բանի՝ թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: Ռոմանովսկայայի ներկայացուցիչն իր հերթին հայտարարել էր նաև, որ ապահարզանի դեպքում դերասանը կարող է հայտնվել հոսպիսում, որտեղ ապրում են ծանր հիվանդություններով տառապող մարդիկ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |