Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան

Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):

Համապատասխան հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հոկտեմբերի 31-ին ՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
---