Երևանում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը տեղումներ չեն լինի

Երևանում նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը տեղումներ չեն լինի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Նոյեմբերի 2-5-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը՝ հատկապես գիշերները, կնվազի 5-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է անձրև, նոյեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---