2011-ից ի վեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 750 ուսանողի ուսման վարձ է հատուցել31 հոկտեմբերի 2017 - 13:39 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում գտնվող խոցելի խմբի ուսանողներից շատերն իրականացրել են բուհում սովորելու իրենց երազանքը: Ուսումնական 8 տարվա ընթացքում, ուսման վարձի հատուցման ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մասնագիտական կրթության ապահովման, սոցիալական աջակցության և նպատակասլացությունը որպես կամային որակ փոխանցելու առումով: 22 բուհի հետ գործակցության ընթացքում, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կատարել է ավելի քան 721մլն դրամի ներդրում՝ մոտ 750 ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով: Ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ գործակցում է 15 բուհի հետ: Թեև արդեն շուրջ երկու տարի նոր շահառուներ այլևս չեն ընդգրկվում, սակայն կազմակերպությունը կես ճանապարհին չի թողնում ծրագրում ընդգրկված և ակադեմիական տարին սահմանված չափորոշիչներով ավարտել ձգտող ուսանողներին: 2017 թվականի ամռանը բուհն ավարտել է ծրագրում ընդգրկված 79 ուսանող, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Բազմաթիվ շրջանավարտներ արդեն աշխատում են տարբեր բնագավառներում՝ հաղթանակի իրենց ճանապարհին կարևոր համարելով ինչպես սեփական կամքն ու վճռականությունը, այնպես էլ աջակցող կազմակերպության դերը. նրանցից շատերը պատրաստ են առաջնորդվել հոգածության և պատասխանատվության այն օրինակով, որի դրական ազդեցության կրողն են դարձել իրենք: Ուսման վարձավճարների հատուցման ծրագրի նպատակը մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացումն ու սոցիալական անարդարության հաղթահարումն է: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |