«Միր 24»-ը Երևանի մասին. Հին, բաց ու խորհրդավոր31 հոկտեմբերի 2017 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Միր 24»-ը ռեպորտաժ է պատրաստել Երևանի մասին՝ նշելով, որ թեև տուրիստական շրջանը մոտենում է ավարտին, սակայն դեռ կարելի է վայելել հայաստանյան արևի ջերմությունը: Թղթակիցը նշել է Երևան այցելելու 5 պատճառ: Առաջինը Երևանյան ամրոցի ստորգետնյա ուղիներն են: «Սա Երևանյան ամրոցի իսկական պատն է, որի կառուցման ժամանակ օգտագործվել է ձվի սպիտակուց և կավ: Այդ պատճառով է պատն այդքան կանգուն»,-պատմում է զբոսավար Լյոլյա Յակովլևան: Պատի լայնությունը մոտ 1,5 մ է, այն կառուցվել է դեռևս 16-րդ դարում: Երկու ստորգետնյա անցուղի է պահպանվել՝ 7 և 9 կմ երկարությամբ, որոնք տանում էին դեպի քաղաքի տարբեր մասեր: Որպես երկրորդ պատճառ նշվում է խորհրդային շրջանի հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, որը եզակի է իր տեսակի մեջ: Նշվում է, որ այն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին: Թղթակիցը պատմում է Փարաջանովի թալերների պատմությունը՝ անդրադառնալով խորհրդային բանտում ռեժիսորի անցկացրած տարիներին, որտեղ վերջինս հավաքել է կեֆիրի ալյումինե կափարիչներն ու մեկուսարանում եղունգով թալերներ պատրաստել: Ըստ հեղինակի, Երևան անպայման այցելելու 3-րդ պատճառն ազգային խոհանոցն է: Իսկ ժամանակակից Երևանի ոգին զգալու համար հեղինակը խորհուրդ է տալիս Կասկադ գնալ՝ բնութագրելով այն որպես թանգարան բաց երկնքի տակ: Հինգերորդ պատճառը՝ հայկական ջազի հնչյունները վայելելն է, ասվում է ռեպորտաժում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |