Թուրքիայում պատմական հայկական տները հյուրանոցների են վերածում![]() 31 հոկտեմբերի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Պատմական հայկական տներն այժմ Թուրքիայում գտնվող պատմական Այնթափում վերածվում են հյուրանոցների: Դարերի պատմություն ունեցող հայկական տները քարաշեն են՝ ձմռանն այդպիսի տներում տաք է, իսկ ամռանը՝ զով: Դրանք այժմ քաղաք այցելող զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են հայտնվում, գրում է Ermenihaber.am-ը թուրքական Haberler-ի վրա հղումով: Ըստ աղբյուրի, տները, որոնք այսօր վերածվել են հյուրատների 200-300 տարվա պատմություն ունեն: Հյուրատներից մեկի տնօրեն Զեյնել Օզքարամանը պատմել է , որ պատմական հուշարձաններ հանդիսացող այս տները հայերից են մնացել. տներից մեկի վրա նույնիսկ հայերեն մակագրություն կա: Օզքարմանը նշել է, որ հյուրատունը մեծ պահանջարկ է վայելում, և գրեթե միշտ շաբաթվա վերջում ազատ սենյակ չի լինում: Հյուրատներում երկտեղանոց համարում գիշերակացը, նախաճաշը ներառյալ , արժի 150-200 (մոտ 20000 դր.) լիրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |