ԱԻՆ-ի «911» համարին զուգահեռ կգործի փրկության ևս մեկ հեռախոսահամար՝ «112»-ը![]() 31 հոկտեմբերի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ի «911» արտակարգ համարին զուգահեռ կգործի փրկության ևս մեկ հեռախոսահամար՝ «112»-ը: Այդ հարցը քննարկվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է նախարար Դավիթ Տոնոյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, «Վիվա Սել-ՄՏՍ», «Յուքոմ» և «Բիլայն» բջջային օպերատորների ներկայացուցիչները: Օրակարգում քննարկվել են բջջային օպերատորների միջոցով տարբեր աղետների և վտանգների դեպքում բնակչության ազդարարման և իրազեկման համակարգերի արդիականացման և բարելավման հնարավորությունները, ինչպես նաև՝ «911» արտակարգ համարին զուգահեռ հնարավոր դարձնել Եվրասիական ողջ մայրցամաքում ճանաչելի և կիրառվող «112» փրկության հեռախոսահամարի ներդրումն ու կիրառությունը: «112» ահազանգման համարը, որը Եվրոպական միության բոլոր երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և ասիական գրեթե բոլոր երկրներում կիրառում և ճանաչում են որպես միացյալ ահազանգման հեռախոսահամար, այսուհետ պետք է լայնորեն ճանաչվի և «911»-ին զուգահեռ գործարկվի նաև Հայաստանում: «112» փրկության համարը լիովին համապատասխանում է միացյալ ահազանգման եվրոպական ասոցիացիայի տեխնիկական չափանիշներին: «112»-ը առավել ճանաչելի և հեշտ կիրառելի է նաև Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար, որոնք արտակարգ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես կարող են հավաքել միացյալ ահազանգման հեռախոսահամարը: Միջազգային ճանաչելիությունից բացի՝ «112»-ը տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերը օպերատիվ սպասարկելու համար, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աղետների և վտանգների դեպքում SMS հաղորդագրությունների միջոցով բնակչության ազդարարման մեխանիզմների ու տեխնիկական միջոցների արդիականացման հնարավորությունները՝ հանրային իրազեկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |