Ադրբեջանի հերթական հիստերիան. Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկային![]() 31 հոկտեմբերի 2017 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորների այցն Արցախ հիստերիայի հերթական նոպան է առաջացրել Ադրբեջանում: Երկրի ԱԳՆ հանձնարարությամբ, դեսպանությունը Մեքսիկայի արտաքին գերատեսչությանը բողոքի նոտա է հղել: Մեքսիկայի խորհրդարանի նախագահ Խորխե Կարլոսն ընդունել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամեդ Տալիբովին, որը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը մեքսիկացի խորհրդարանականների՝ Արցախ կատարած «ապօրինի այցի» վերաբերյալ, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանությունը նաև նամակներ է հղել Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահին և Ադրբեջան-Մեքսիկա բարեկամական խմբի համանախագահին: Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն հոկտեմբերի վերջին այցելել էին Արցախ: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների, հայտնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը: Ընթերցեք նաև.Մեքսիկացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |