«Արջանոցի» արջերին տեղափոխել են Ուրցաձորի ապաստարան![]() 31 հոկտեմբերի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Արտերկրի լրատվամիջոցներում հոկտեմբերի 23-ին հոդված էր հրապարակվել Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի վերաբերյալ: Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Երևանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կատարած շրջայցի արդյունքում պարզվել էր, որ արջերի վանդակի չափերը չեն համապատասխանում ՀՀ կառավարության «Անազատ եվ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» պահանջներին: Բացատրական աշխատանքների արդյունքում «Արջանոց» ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն էր հայտնել արջերին տրամադրել վայրի կենդանիների խնամքի և պահպանման մեջ մասնագիտացված կազմակերպություններին: Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների աջակցությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամների, Երևանի կենդանաբանական այգու մասնագետների հետ համատեղ կազմակերպել են արջերի տեղափոխումն Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Կենդանաբանական այգու մասնագետներն արջերին քնեցրել են, քնած վիճակում պատվաստման ենթարկել և անհարմար կառուցված վանդակից առանց բարդությունների տեղափոխել կենդանիների նորակառույց ապաստարան: Նոյեմբերի 1-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում տեղի կունենա ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու համատեղ ջանքերով արջերի փրկարար և վերականգնողական կենտրոնի բացման պաշտոնական արարողություն և գորշ արջերի փրկության նախաձեռնության մեկնարկը։ Ընթերցեք նաև.Daily Mail. Հայաստանում արջերին պահում են ռեստորաններում՝ անտանելի պայմաններում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |