Ոստիկանները Ջիգարխանյանին թույլ չեն տվել սեփական բնակարան մտնել31 հոկտեմբերի 2017 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ոստկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել իր երիտասարդ կնոջ վրա գրանցված բնակարանը։ Ինչպես հայտնում է Rambler-ը, իրավապահները թույլ չեն տվել նրան բացել տան դռան կողպեքը։ Դերասանը փորձել է մտնել բնակարան՝ իր իրերը վերցնելու նպատակով: «Այս բնակարանը Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, նա որևէ իրավունք չունի այստեղ գտնվելու», - հայտարարել է Ջիգարխանյանի տիկնոջ ընկերուհին: «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում: Այնուհետև հայ ընկերները նրա համար երեք սենյականոց բնակարան են վարձել Լոմոնոսովսկի փողոցի վրա»,-գրում է կայքը: Ավելի վաղ Ջիգարխանյանը հայտարարել էր, որ իր երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հավակնություններ ունի իր թատրոնի հանդեպ: Նա պատմել է, որ սկզբից Ռոմանովսկայան իր վրա է վերցրել թատրոնի ղեկավարումը, գործնականում հեռացնելով ամուսնուն որոշումներ կայացնելու հնարավորությունից, իսկ հետո փորձել է տիրանալ թատրոնի ֆինանսներին: «Նա գրպանել իմ գումարները, իմ տունը չկա՝ վաճառել են: Նա ֆանտաստիկ գող է: Եվ սա առաջին անգամը չէ»,-ասել է դերասանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |