Ահաբեկչություն Նյու Յորքում. 8 զոհ կա 1 նոյեմբերի 2017 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Տեղական ժամանակով մոտ 15:00-ին Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել: Ավտոմեքենայից դուրս է վազել զենքը ձեռքին տղամարդը: Ոստիկանները կրակ են բացել և վիրավորել են նրան որովայնից: Դրանից հետո հարձակվողին ձերբակալել են, առգրավել են պնեվմատիկ հրացան և փեյնթբոլի ատրճանակ, գրում է Deutsche Welle-ն: Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: Զոհվածների թվում կան Արգենտինայի և Բելգիայի քաղաքացիներ: Եվս 11 տուժած կա հիվանդանոցներում ծանր վիճակում: Ըստ ոստիկանության, հանցագործը 29 տարեկան է:Ըստ ոստիկանության, հանցագործը 29 տարեկան է: Նա Ուզբեկստանի քաղաքացի է՝ Սայֆուլլո Սաիլով, ԱՄՆ-ում ունի ապրելու իրավունք, մշատական բնակության վայրը Տամպա քաղաքն է Ֆլորիդայում: CNN-ը և The New York Times-ը հայտնել են, որ հարձակվողը գրություն է թողել ավտոմեքենայում՝ խոստովանելով, որ գործել է «Իսլամական պետության» անունից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |