«Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է ՀՀ բանկերի դեմ նոր թիրախային կիբերհարձակման մասին 1 նոյեմբերի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հակավիրուսային «Կասպերսկու լաբորատորիան» հայտնել է ՀՀ և ՌԴ բանկերի դեմ նոր թիրախային կիբերգրոհի մասին: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ինչպես պարզել են «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները, նոր թիրախային հարձակումն իրականացվել է Հայաստանի, Ռուսատսանի, Մալայզիայի ֆինանսական կազմակերպությունների դեմ: Առաջին ալիքը եղել է 2017-ի հուլիսին, նորն իրականացվում է այժմ, գրում է Gazeta.ru-ն: «Աննկատ լինելու և գաղտնի մնալու իր հատկության համար հարձակումը կոչվել է Silence («Լռություն»)»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ըստ փորձագետների, վարակումը կատարվում է թիրախային ֆիշինգային նամակների միջոցով, որոնք վնասակար հավելվածներ ունեն: Արդեն վարակված հաստատություններում հանցագործները հաղորդագրություններ են ուղարկում իրական աշխատակիցների անունից՝ դրանով իսկ զերծ մնալով կասկածներից: «Նամակները վնասակար հավելվածներ ունեն .chm...ձևաչափով: Արդյունքում, հավելվածն ուղղակի բացելու դեպքում, համակարգիչն արդեն վարակվում է տրոյական վիրուսի մի քանի մոդուլներով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կիբերհարձակման վերջնական թիրախը սարքի մասին տեղեկատվության հավաքագրումն է և դրա ուղարկումը համապատասխան սերվերին: Ընդ որում, բոլոր մոդուլները գործարկվում են՝ քողարկվելով որպես Windows-ի ծառայություններ: Արդյունքում հանցագործները հնարավորություն են ստանում ուսումնասիրելու բանկի ենթակառուցվածքները, հետևել աշխատակիցներին, օրինակ, մոնիտորի էկրանից տեսագրելով ամենօրյա աշխատանքային գործունեությունը՝ գրանցել աշխատակցի ակտիվությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |