Հայաստանը 9 կետով նահանջել է Doing Business վարկանիշում![]() 1 նոյեմբերի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ: Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը նախավերջինն է. Ռուսատանը 35-րդ հորիզոնականում է, Ղազախստան՝ 36, Բելառուսը՝ 38, և Ղրղզստանը՝ 77: Հայաստանում ավելի հեշտ է զբաղվել բիզբեսով քան Ադրբեջանում, որն այս տարի 57-րդ տեղում է: Վրաստանը՝ 9-րդ տեղով, ընդրգկվել է աշխարհի լավագույն տասնյակում: Նախկինում հրապարակված վարկանիշի համեմատ անկման պատճառն, ըստ ՀԲ հաղորդագրության, այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումներն են: Ըստ զեկույցի, Հայաստանում դյուրացել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրվել են նոր ժամկետներ, կոմունալ ընկերությունում ներդրվել է աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ։ Դյուրացել է գույքի գրանցումը՝ բարելավվել հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |