ՀՀ տղամարդկանց հավաքականը շախմատի ԵԱ-ում 5-րդ տուրից առաջ բաժանում է 1-3-րդ տեղերը 1 նոյեմբերի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության հինգերորդ տուրից առաջ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հունգարիայի և Խորվաթիայի հավաքականների հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Նոյեմբերի 1-ին հայ շախմատիստները կխաղան Հունգարիայի ընտրանու հետ: Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է 6-րդ տեղը և նոյեմբերի 1-ին կայանալիք հինգերորդ տուրում կխաղա Վրաստանի հետ: Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով հաղթել է Նիդերլանդների թիմին: Ի պատասխան Սերգեյ Մովսեսյանի պարտությանը, Հայաստանի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը վերջին երկու խաղատախտակների առջև հաղթանակ գրանցեցին: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ ոքի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը նվազագույն 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Հունաստան-1-ի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Մարիա Գևորգյանը չորրորդ խաղատախտակի առջև վաստակել է հաղթական միավորը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |