Eurasianet. Բաքուն ցանականում է իրանական հրթիռներ ձեռք բերել, Թեհրանը վաճառել չի ուզում![]() 1 նոյեմբերի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Իրանական բալիստիկ հրթիռներն Ադրբեջանի համար ամենացանկալի սպառազինություն են 2016-ի սեպտեմբերից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանն ունի ռուսական «Իսկանդեր» համակարգեր: Eurasianet-ի փոխանցմամբ, այս զենքը, սակայն, համեմատաբար հնացած է, և որևէ էական նշանակություն չի կարող ունենալ Ադրբեջանական սպառազինության համար: «Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ԶՈւ նախկին գեներալ Յաշար Այդեմիրովը տեղական լրատվամիջոցներից մեկին հայտնել էր, որ Ադրբեջանը իրանական զենք է օգտագործել ռազմական գործողությունների ընթացքում: Սակայն զենքի տեսակները, որոնք նա նշում էր, արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող իրանական ընկերության կողմից արտադրված ռուսական ծագման զենքեր էին: Այդեմիրովի այս հայտարարությունը, թե Ադրբեջանը, պատժամիջոցները շրջանցելով, կարող է հեշտությամբ ձեռք բերել Ռուսաստանից այդ զինատեսակները, մեծ վերապահումով ընդունվեց»,-գրում է աղբյուրը: Պարբերականի փոխանցմամբ՝ պարզ չէ դեռ, թե ինչ խորությամբ Թեհրանը ցանկություն ունի համագործակցել Ադրբեջանի հետ սպառազինության ոլորտում: «Իրանը հազիվ թե հետաքրքրված է: Ադրբեջանին զենք վաճառելը մեծ վտանգներ է պարունակում Իրանի համար, քանի որ վերջինս կարող է իրանական զենքի մասին տեխնոլոգիական գաղտնիքներ հայտնել Իսրայելին: Սրան գումարած Իրանը հավասակշիռ դիրքորոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, և կողմերից ոչ մեկին միջազգային կոնվենցիաների խախտմամբ զենք չի վաճառի»,-գրում է պարբերականը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |