2018-ի Ձմեռային օլիմպիադայի առաջին ջահակիրը գեղասահորդուհի Յու Ենն է![]() 1 նոյեմբերի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - 2018-ի Ձմեռային օլիմպիական խաղերի առաջին ջահակիրը գեղասահորդուհի Յու Ենն է դարձել Փհենչհանում: «Հպարտ եմ, որ պատիվ ունեմ առաջինը կրել օլիմպիական ջահը: Իմ երազանքն է ներկայացնել իմ երկիրն Օլիմպիական խաղերում, ես ամեն ինչ կանեմ այդ նպատակին հասնելու համար», - ասել է Յու Ենը փոխանցավազքի մեկնարկից առաջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Յու Ենը չի կարող մասնակցել առաջիկա Օլիմպիադային տարիքային սահմանափակման պատճառով՝ նրա 15 տարին դեռ չի լրացել, սակայն ազգային առաջնությունում նա 2016-ին 11 տարեկանում դարձել է Կորեայի Հանրապետության մեծահասակների առաջնության հաղթողը: Ձմեռային Օլիմպիական խաղերը կանցնեն հարավկորեական Փհենչհանում փետրվարի 9-25-ը: 100 օր շարունակ 7500 ջահակիր օլիմպիական կրակը կանցկացնեն Օլիմպիադան ընդունող երկրի գավառներով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |