Հայաստանում առաջին ստարթափ ակադեմիան է ստեղծվել![]() 1 նոյեմբերի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվել է առաջին ստարթափ ակադեմիան` «Armenian Startup Academy»-ն, որի նպատակն է, տեխնոլոգիական կրթության և փորձի փոխանակման միջոցով, բարենպաստ միջավայր ստեղծել հայաստանյան ստարթափերի զարգացման համար: Ակադեմիան հիմնադրվել է Catalyst հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Եվրոպական միության և GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում: Armenian Startup Academy-ն կենտրոնանալու է միջազգային շուկայում մրցունակ և բարձր պահանջարկ ունեցող նորարարական հայկական արտադրանքի ստեղծման և առաջխաղացման վրա: Ակադեմիայում հայական ստարթափերի հետ աշխատելու են ձեռներեցության ոլորտի փորձառու ներկայացուցիչներ, ՏՏ մասանգետներ: Առանձնացվել են հինգ գերակա ուղղություններ՝ արտադրանքի վերլուծություն, առաջխաղացում, վաճառք, հաղորդակցություն և մշակույթ, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում: Ակադեմիայում հոկտեմբեր ամսից արդեն մեկնարկել է 12 շաբաթ տևողությամբ կրթական ծրագիրը, որին մասնակցում են մոտ 15 հայկական արդեն գործող ստարտափեր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |