Ալեքսանդր Լեբեդեւ. Նախագահական ընտրությունները Հայաստանում ընթանում են ըստ Հայաստանի ընտրական օրենսդրության19 փետրվարի 2008 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՊՀ Գլխավոր քարտուղար Ալեքսանդր Լեբեդեւին: Նա ղեկավարում է նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Ալեքսանդր Լեբեդեւը նշել է, որ իրենք դիտարկում իրականացնում են ողջ Հանրապետությունում, դիտորդները եղել են տարբեր ընտրատեղամասերում, զրուցել հանձնաժողովի անդամների եւ թեկնածուների վստահված անձանց հետ: Նրա գնահատմամբ, նախագահական ընտրություններն ընթանում են գործող ընտրական օրենսդրության նորմերին համապատասխան: Նախագահն ասել է, որ իշխանությունները տրամադրված են անցկացնել նորմալ ընտրություններ եւ ձեռնարկել են դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Երկուստեք համոզմունք է հայտվել, որ ընտրությունները հաջող ընթացք կունենան, կանցնեն հանգիստ, առանց միջադեպերի:Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ փետրվարի 22-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |