Մինչև 150.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը կարող է նվազել 2 նոյեմբերի 2017 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարարությունը եկամտահարկի նոր դրույքաչափեր սահմանող օրենքի նախագիծ է ներկայացնելու կառավարություն: Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ մինչև 150․000 դրամ աշխատավարձ ունեցողներից պետությունը կգանձի 23% եկամտահարկ, նախկին 24.4%-ի փոխարեն, որը գործող Հարկային օրենսգրքով սահմանվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձ ստացողների համար: Նախագծով առաջարկվում է նաև 150.000-2 մլն դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը սահմանել 28%: Գործող օրենքով 120.000 դրամից բարձր աշխատավարձ ունեցողներից պետությունը գանձում է 26% եկամտահարկ: Սա նշանակում է, որ 150000-ից բարձր աշխատավարձ ունեցողները 2%-ով ավել եկամտահարկ են վճարելու: Օրենքի նախագիծը 2 մլն-ից ավելի եկամուտ ունեցողների դրույքաչափը առաջարկվում է 36% սահմանել: ԱԺ կողմից ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թ հունվարի 1-ից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |