«Արաբկիր» զբոսայգում կառուցվել է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը![]() 2 նոյեմբերի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Արաբկիր» զբոսայգում կառուցվել է զիփլայն, որն ամենաերկարն է տարածաշրջանում: Զիփլայնն ունի երկու ուղղություն՝ Արաբկիրից դեպի Աջափնյակ վարչական շրջան՝ շուրջ 870 մ, և Աջափնյակից Արաբկիր՝ 650 մ: Զիփլայնի բարձրությունը 87 մետր է, դրա մի հատվածն էլ, ի դեպ, անցնում է Դավթաշենի կամրջի տակով: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Գրին սմայլ» ընկերության կողմից: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է «Արաբկիր» զբոսայգում կյանքի կոչվող «ԱլտերԷգո» նախագծի իրականացման աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվելիք մյուս աշխատանքները ծրագրի պատասխանատուները նշել են, որ զիփլայնից բացի, զբոսայգում նախատեսվում է ունենալ նաև ժայռագնացության, լեռնային հեծանիվների, յոգայի համար նախատեսված հատվածներ, ինչպես նաև գրադարան, բացօթյա կինոթատրոն և նկարչության համար նախատեսված հատուկ վայրեր: Բացի այդ, այգում կստեղծվեն փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակներ: Պատասխանատուները նաև նշել են, որ այգում կտեղադրվի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան: Նշվել է, որ նախագիծը կյանքի կոչելու համար արդեն իսկ ծախսվել է շուրջ 80 մլն դրամ, իսկ մինչ ծրագրի ավարտը նախատեսվում է կատարել ևս 45-50 մլն դրամի ներդրում: Առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո զբոսայգին կդառնա ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի զբոսաշրջային կարևոր գոտիներից մեկը: 2017թ. սկզբին մեկնարկած «ԱլտերԷգո» նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2018թ. վերջին, իսկ մինչ այդ, արդեն շուտով շահագործման կհանձնվի տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |