ԱՄՆ-ում որոնում են Նյու Յորքի ահաբեկչության հնարավոր հանցակցին. Նա ևս Ուզբեկստանից է 2 նոյեմբերի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում որոնում են հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի ահաբեկչության հնարավոր հանցակցին, որը ևս Ուզբեկստանի քաղաքացի է: Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նոյեմբերի 1-ին 32-ամյա տղամարդու հետախուզում է հայտարարել, որին իրավապահները մտադիր են հարցաքննել: CNN հեռուստաընկերությունը հայտնել է նրա անունը՝ Մուհամմադզոիր Կադիրով: Ենթադրյալ հանցագործին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչությունից անմիջապես հետո: Նրան կասկածում են 8 մարդու սպանության և ահաբեկչական «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, կասկածյալը խոստովանել է, որ իրեն «ոգեշնչել է» ԻՊ-ն: Նա մտադիր էր հնարավորինս շատ մարդ սպանել: Հոկտեմբերի 31-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Նյու Յորքում: Տեղական ժամանակով մոտ 15:00-ին Ստորին Մանհեթենում ավտոմեքենան, որի ղեկին երիտասարդ տղամարդ էր նստած, մխրճվել է ամբոխի մեջ: Որոշ ժամանակ անց մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսի և կանգ է առել:Իշխանությունները պատահարը որակել են որպես ահաբեկչություն: 6 մարդ մահացել է տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում, ստացած վիրավորումներից: Զոհվածների թվում կան Արգենտինայի և Բելգիայի քաղաքացիներ: Եվս 11 տուժած կա հիվանդանոցներում ծանր վիճակում: Ընթերցեք նաև. Թրամփը դադարեցնում է Green Card վիճակախաղը Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |