ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարող է հանդիպել իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարր Էլմար Մամեդյարովը Չերնոգորիայի ԱԳՆ ղեակավար Սրջան Դարմանովիչի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Ըստ նրա, նոյեմբերի 15-ին այցով Մոսկվա կժամանեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և վերջինիս հետ հանդիպում կարող է կազմակերպվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման շրջանակում:

Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հարցը Թեհրանում քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---