Կոսովոյի սերբերը հարձակվել են Միտրովիցայում ՄԱԿ-ի առաքելության վրա19 փետրվարի 2008 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի սերբերը, որոնք բողոքում են երկրամասում անկախության հռչակման դեմ, որտեղ իրենք բնակվում են, այսօր անկարգություններ են հրահրել Յարինյե բնակավայրում: Մի քանի հարյուր տեղի բնակիչներ այրել են վերահսկիչ անցագրային կետը եւ մի շարք այլ օբյեկտներ, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող միջազգային ոստիկանության եւ Կոսովոյի ոստիկանական ծառայության ծառայողական ավտոմեքենաները: Հազարավոր սերբեր են մասնակցում Բելգրադում ընթացող ցույցերին: Կոսովսկա-Միտրովիցա քաղաքի սերբական մասում, որ գտնվում է Կոսովոյի հյուսիսում, նռնակների պայթյուններով ամբողջությամբ ոչնչացվել են ՄԱԿ-ի առաքելության երկու ծառայողական ավտոմեքենաներ: Լիովին կամ մասնակիորեն այրվել են Կոսովոյում ՄԱԿ-ի Առաքելության մաքսային ծառայությանը, ոստիկանությանը, KASA բանկին պատկանող եւ տասը այլ ավտոմեքենաներ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն փորձել կանխել հարձակումը եւ հետեւել են կատարվածին անվտանգ տարածությունից: Նախադեպը անցել է առանց մարդկային զոհերի, նյութական վնասի չափը, հավանաբար, էական կլինի: Ինչպես հայտարարել է Կոսովոյի ոստիկանական ծառայության ներկայացուցիչ Վետոն Էլշանին, Կոսովոյի հյուսիսային մասում, ուր հիմնականում սերբեր են բնակվում, գործուղվել են միջազգային խաղաղապահ համակազմի ուժեղացված ստորաբաժանումներ` ՆԱՏՕ-ի (KFOR) եւ ՄԱԿ-ի ոստիկանության հրամանատարությամբ, նոր միջադեպերից խուսափելու համար: Ըստ KFOR-ի ներկայացուցիչ գնդապետ Բետրան Բոննոյի, «KFOR-ի ուժերը կգործարկվեն ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |