Ժինյակ. «ՊՍԺ»-ի մարզահագուստն ամենատգեղն է աշխարհում![]() 2 նոյեմբերի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկական «Տիգրեսի» ֆրանսիացի հարձակվող Անդրե Պիեռ Ժինյակը, որը նախկինում հանդես էր գալիս «Մարսելի» կազմում, նախկինի պես ատում է «ՊՍԺ»-ն: Մեքսիկայում երկրպագուների հետ հանդիպումներից մեկում Ժինյակը նկատել է «ՊՍԺ»-ի մարզահագուստով անցնող ֆուտբոլիստին և, չկարողանալով իրեն զսպել, ասել է նրա հետևից. «Դա աշխարհի ամենատգեղ մարզահագուստն է», գրում է Eurosport-ը: Նախկինում Ժինյակը բազմիցս է բացասաբար արտահայտվել «ՊՍԺ»-ի և նրա երկրպագուների հասցեին: 31-ամյա ֆրանսիացի հարձակվողը «Մարսելի» կազմում է հանդես եկել 2010-2015թթ.: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |