Վարչապետ. Բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվել է![]() 2 նոյեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Բիզնես միջավայրը Հայաստանում բարելավվել է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ վստահ է դրանում: Ըստ վարչապետի՝ բիզնես միջավայրի բարելավման մասին խոսում են թե գործարարները, թե տարբեր երկրների դիվանագետները, որոնք պաշտպանում են իրենց երկրների բիզնեսի շահերը, հայտնում է Panorama.am-ը: «Թեթևացրել ենք և հարկային, և սահմանային անցակետերի մեխանիզմները, և ԱԱՀ-ի վերադարձը, լիցենզիաների տրամադրումը և այլն: Բացի այդ, այսօր բիզնեսը կառավարության անդամների հետ հանդիպման որևէ խոչընդոտ չունի»,- ընդգծել է վարչապետը: Կարեն Կարապետյանը նաև հայտնել է, որ միջազգային տարբեր վարկանիշերում Հայաստսնն արձանագրել է առաջընթաց: Անդրադառնալով Համաշխարհային բանկի Doing Business՝ «Գործարարությամբ զբաղվելը», 2018 թվականի զեկույցին՝ վարչապետն ասել է, որ ունենք և լավ, և վատ ցուցանիշեր: Թույլ կետերը վերաբերում են դատական համակարգին, սնանկացման ինստիտուտներին, ինչպես նաև բանկերում վարկերի տրամադրմանը: Միաժամանակ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն ունի շատ հստակ ծրագիր, որի իրականացման համար ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով: Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ: Նախկինում հրապարակված վարկանիշի համեմատ անկման պատճառն, ըստ ՀԲ հաղորդագրության, այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումներն են: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |