Հայաստանը` մոտ $150․000 արժողությամբ շքեղ ուղևորության կանգառ![]() 2 նոյեմբերի 2017 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դարձել է Abercrombie & Kent ճանապարհորդական ընկերության Wonders of the World by Private Jet (Աշխարհի հրաշալիքները` անձանական ինքնաթիռով) ուղևորության ութ կանգառից մեկը: Ընկերության գործադիր տնօրեն Ջոֆրի Քենթն իր թվիթերյան էջում հայտնում է, որ $147․000 արժողությամբ ուղևորությունը սկսվել է Լոս Անջելեսից, շարունակվել Նյու Յորքում և անցնել Հայաստանով: Հյուրերը սկսել են բացահայտել Հայաստանը Հռոմից էլ հին մայրաքաղաք Երևանում: Քաղաքի ներկայացումը սկսվել է Երևանի Կասկադից և Գաֆէսճեան ժամանակակից արվեստի թանգարանից, շարունակվել Էջմիածնի Մայր տաճարում և թանգարանում: Հյուրերն այցելել են նաև Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ համտեսել են հայկական հայտնի խմիչքը, իսկ Զվարթնոցի տաճարում լսել են հայկական դոդուկի կատարում: Խումբը եղել է նաև Malkhas Jazz Club-ում` որպես մայրաքաղաքում պարտադիր այցելության վայր: Հաջորդ օրը սկսվել է Գեղարդի եկեղեցի այցելությամբ, որտեղ հյուրերը լսել են հոգևոր երգեր: Գառնիում նրանք բացահայտել են հեթանոսական տաճարն ու հայկական լավաշի պատրաստման գործընթացին մասնակցել: Ավելի ուշ ուղևորության մասնակիցները հայկական կերակրատեսակներ են համտեսել` ազգային երգ ու պարի ուղեկցությամբ: Երեկոյան վերադառնալով Երևան նրանք դիտել են Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Քենթը Twitter-ում նկարներ է հրապարակել նաև Խոր վիրապից, Փարաջանովի թանգարանից և Հայոց ցեղասպանության հուշահամալիրից: Մասնավոր թռիչքն իրականացվել է 50 ուղևորի համար նախատեսված շքեղ Boeing 757-200ER ինքնաթիռով: Այն սկսվել է Լոս Անջելեսից, շարունակվել Հավայան կղզիներում, Թաիթիում, Նոր Զելանդիայում, Թասմանիայում, Նեպալում, Հայաստանում, Իսլանդիայում և ավարտվել` Նյու Յորքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |