ՆԱՏՕ-ի զորքերը կենտրոնանում են Կոսովոյի եւ Սերբիայի սահմանին19 փետրվարի 2008 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերը կենտրոնացվում են Սերբիայի հետ սահմանին` տարածաշրջանի հյուսիսում: Ըստ Կոսովոյում Հյուսիսատլանտյան առաքելության (KFOR) ներկայացուցիչ, գնդապետ Բերտրան Բոննոյի, խոսքը գնում է սերբական շրջաններում իրադրությունը կարգավորելու մասին, որտեղ տեղական ազգայնականները հարձակում էին կատարել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունների վրա, ինչպես նաեւ անցագրային կետերի վրա` սերբ-կոսովյան վարչական սահմանին:ՆԱՏՕ-ի հրամանատարությունը հայտարարում է, որ զինվորականները արդեն այս պահին պատրաստ են խառնվել իրադրությանը: Այլ տվյալներով, խաղաղապահներն արդեն ժամանալ են այն կայաններից մեկի մոտ, որը հրդեհվել էր: Չճշտված տվյալներով, Կոսովոյի հյուսիսում աճում է լարվածությունը եւ անկարգություններ են կատարվում: Ինչպես հայտնել են երեքշաբթի Պրիշտինայում, մասնավորապես, տարածաշրջանի սերբական փոքրամասնությունները անկարգություններ են կազմակերպում եւ հրդեհում են վարչական շենքերը Կոսովոյի հյուսիսում Զուբեն Պոտոկ բնակավայրի շրջանում: Որոշ տվյալներով, այդ վարչական շենքերը հանդիսանում են Սերբիայից Կոսովո բեռների փոխադրման մաքսային կետերը, հաղորդում է Reuters-ը: Վերջին օրերին, հաղորդագրություններ էին ստացվում այն մասին, որ տասնյակ սերբ ազգայնականներ փորձում են ներխուժել Միտրովիցա քաղաքի շրջան, որպեսզի խոչընդոտեն Կոսովոյի եւ սերբերով բնակեցված տարածաշրջանի բաժանմանը: Սերբիայի ոստիկանությունը փորձում էր թույլ չտալ դա, սակայն ակնհայտ է, որ իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից: Կոսովոն անկախություն է հռչակել փետրվարի 17-ին: Ներկա դրությամբ Կոսովոյի անկախությունը ճանաչել են Ավղանստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ֆրանսիան եւ Ավստրալիան: Եւս մի քանի երկիր հայտարարել են, որ կանեն դա առաջիկա օրերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |