Եվրիմաժի հաջորդ համաժողովը կանցկացվի Երևանում 3 նոյեմբերի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական կինոարտադրությանն աջակցող Եվրիմաժի (Eurimages) մարտյան համաժողովը, ըստ նախնական պայմանավորվածության, կանցկացվի Երևանում՝ 2018 թ. մարտի 13-16-ը: Եվրիմաժն աջակցում է եվրոպական տեսալսողական արդյունաբերությանը 3 ուղղությամբ՝ ֆիլմի համատեղ արտադրություն, դիստրիբյուցիա և ցուցադրություն: Մակեդոնիայում անցկացվել է Եվրիմաժի անդամ պետությունների կառավարման խորհրդի 148-րդ համաժողովը, որի ընթացքում քննության են առնվել մրցույթին ներկայացված 57 կինոնախագիծ: Այս մրցույթի համար կառույցն հատկացրել էր 5 մլն 600 հազար եվրո, ասվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնիհաղորդագրության մեջ: Եվրիմաժում Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանն ասել է, որ քննարկումներից հետո ֆինանսավորում է ստացել 28 նախագիծ, այդ թվում՝ ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնկցում է «Շարմ» ընկերությունը: Նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 1. 208.258 եվրո, որի տոկոսային հարաբերությունները հետևյալն է՝ Ռուսաստան՝ 64,7, Ֆրանսիա՝ 24,9, Հայաստան՝ 10,34: Մրցույթի արդյունքում այս նախագծին հատկացվել է 200.000 եվրո, որը ըստ տոկոսային հարաբերակցության բաժանվելու է համարտադրողների միջև: Հայկական կողմը կստանա 20.000 եվրո, որը կօգտագործվի ֆիլմի հետարտադրական աշխատանքների համար: Eurimages-ը հիմնադրվել է 1989 թվականին՝ Ստրասբուրգում որպես Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության հիմնադրամ: Հայաստանը անդամակցել է կազմակերպությանը 2016 թվականին: Եվրիմաժում Հայաստանի ազգային ներկայացուցիչներն են՝ Սուսաննա Հարությունյանը, Վրեժ Քասունին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |