Սերժ Թանկյանը կոչ է անում Հայաստանին հեռու մնալ Monsanto ընկերությունից 3 նոյեմբերի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանին հեռու մնալ ամերիկյան ագրոքիմիական և գյուղատնտեսական ոլորտում կենսատեխնոլոգիական արտադրությամբ զբաղվող հայտնի Monsanto ընկերությունից: Ընկերությունը տրանսգենային սերմեր ու թունաքիմիկատներ է արտադրում: Այդ մասին Թանկայնը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհանդես էր կազմակերպել՝ ներկայացնելով Valmont և Monsanto ընկերությունների գործունեությունը: Valmont Irrigation-ը զբաղվում է մեխանիզացված ոռոգման սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ: Անդրազգային Monsanto ընկերությունը տրանսգենային սերմեր ու թունաքիմիկատներ է արտադրում: «Բավարար ապացույցներ կան, որ Monsanto ընկերության թունաքիմիկատները թունավորել են մեր միջավայրրը, մասնավորապես, նպաստելով մեղուների կտրուկ անկմանը»,-գրել է Թանկյանը: Ըստ նրա, ընկերության գենետիկորեն ձևափոխված արտադրանքը կարող է օրգանական սննդին վերջ տալ: «Մոնսանտոյի արտադրանքը վնասակար է ձեր համար և շատ վատ համ ունի, եթե չասենք ավելին: Ընկերությունը ԱՄՆ-ում և Եվրոպայում հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր գործունեության, ֆերմերների դատական հայցերի համար: Երբ ես Հայաստանում եմ և խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խռխռթան և համեղ, քանի որ դա բազմամյա գյուղատնտեսական աշխատանքի արդյունք է: Թող այդպես էլ մնա, խնդրում եմ: Ես չեմ կարող այդպիսի խնձոր գտնել ԱՄՆ-ում՝ Monsanto-ի շնորհիվ»,-գրել է Թանկյանը: Մինչդեռ New York Times-ը նոյեմբերի 1-ին հոդված է հրապարակել այն մասին, որ ԱՄՆ 25 նահանգում բերքը վնասվել է դիկամբա կոչվող նյութի պատճառով, որը ոչնչացնում է բույսերը: Monsanto, BASF и DuPont ընկերությունները դիկամբա պարունակող նյութեր են արտադրում, որը նման խնդիրներ է առաջացնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |