Հայաստանում փակվել են ընտրական տեղամասերը

PanARMENIAN.Net - 20:00-ին Հայաստանում ավարտվեցին նախագահական ընտրությունները: Վերջին տվյալներով, ԿԸՀ-ն երկու բողոք է ստացել եւ մեկ զեկույց, սակայն դրանք չեն ունենա լուրջ ազդեցություն քվեարկության վերջնական արդյունքի վրա: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ անդամ Կարեն Փոլադյանը: «ԿԸՀ-ի ստացած բողոքները վերաբերել են 10/35 ընտրատեղամասում արդյունքների ամփոփմանը, որտեղ քվեարկել են ձերբակալվածներն ու կալանավորները: Երկրորդ բողոքը վերաբերում էր 20/13 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության արձանագրության եւ պատճենի անհամապատասխանությանը, ինչը չի համապատասխանել իրականությանը: Նաեւ զեկույց է ստացվել տարածքային ընտրատեղամասերում անժամանակ կատարված վիճակահանության մասին: Ստացված տեղեկությունները խախտումների մասին չեն կարող ազդել Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների վերջնական արդյունքի վրա»,-ասել է նա:



Հայաստանի Գլխավոր դատախազության «թեժ գծին» յոթ ահազանգ է ստացվել վեց նախադեպերի մասին, որոնք տեղ են գտել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում:



Քվեարկության ինը ժամերի ընթացքում Հայաստանի դատարանները 53 դիմում են ստացել ընտրական վեճերի կապակցությամբ, որոնցից 42 բավարարվել են:



Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 20 դիմում է ստացել թեժ գծի հեռախոսով նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների մասին: Հիմնական բողոքները վերաբերում են ավտոբուսներով ընտրատեղամասեր ընտրողներին տեղափոխելուն, ավտոբուսները ընտրատեղամասերի անմիջական հարեւանությամբ կայանելուն, ինչը օրենքի խախտում է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---