Փոխնախարար. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար որևէ խնդիր չկա

Փոխնախարար. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար որևէ խնդիր չկա

PanARMENIAN.Net - Որևէ խնդիր չկա նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք կարող է խնդիր չտեսնենք, բայց ի՞նչ մոտեցում կա մեր գործընկեր պետությունների մոտ։ Հայտնի է, որ այս գործողությունների հետ կապված՝ երկար ժամանակահատվածում քաղաքականություն վարվել է, բայց սպասելիքները տեղի չուենցան, այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ մեզ իրավունք ենք վերապահում նման հարցադրում անել», - հակադարձել է պատգամավորը։

ԱԳ փոխնախարարը կրկնել է, որ ԱԳՆ որևէ խոչընդոտ չի տեսնում, որպեսզի նոր պայմանագիրը ստորագրվի նոյեմբերի 24-ին։

Ավելի վաղ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ լավատես է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հարցում: «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, և շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին և անդամ երկրների ներկայացուցիչներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերը և ապահովեն ժամանակին համաձայնագրի ստորագրումը։ Ես հավատում եմ, որ դա կիրականացվի, ես լավատես եմ», - ասել է դեսպանը։

 Ուշագրավ
---