Քոչարյան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են![]() 3 նոյեմբերի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է: Այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Փոխնախարարը հավելել է, սակայն, որ ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, գրում է Aysor.am-ը: «Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», - ասել էփոխնախարարը։ Ադրբեջանի ԱԳ նախարր Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել նոյեմբերի 16-ին Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում: Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում: ամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հարցը Թեհրանում քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |