Մոուրինյո. Իմ ֆուտբոլիստները հարգանքի են արժանի՝ «Տոտենհեմը» չկարողացավ գրավել մեր դարպասը

Մոուրինյո. Իմ ֆուտբոլիստները հարգանքի են արժանի՝ «Տոտենհեմը» չկարողացավ գրավել մեր դարպասը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արձագանքել է «Տոտենհեմի» վերջին հանդիպումների արդյունքներին՝ նշելով, որ «Տոտենհեմը» հաղթեց «Լիվերպուլին» 4:1 հաշվով, «Ռեալին»՝ 3:1, սակայն չկարողացավ գրավել ՄՅՈւ դարպասը:

«Այնպես որ իմ ֆուտբոլիստներն արժանի են հարգանքի»,-հայտարարել է պորտուգալացի մարզիչը, գրում է Eurosport-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» իրոք ոչ մի գնդակ բաց չի թողել «Տոտենհեմից» և նույնիսկ հաղթել է ԱՊԼ 10-րդ տուրում 1:0 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն է ԱՊԼ-ում և հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4 խաղում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---