LA Weekly. Ինչպես է հայկական ինքնությունը վերապրում ցեղասպանությունը![]() 4 նոյեմբերի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - LA Weekly-ն անդրադարձել է ամերիկաբնակ ռեժիսոր Ավո Ջոն Քամբուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների հաջողության պատմությունների մասին ֆիլմաշարին: Echoes of Survival ֆիլմաշարի գաղափարն առաջացել է մի քանի տարի առաջ, երբ ամբողջ աշխարհի հայերը պատրաստվում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Մենք խոսում ենք ցեղասպանության ընթացքում սպանված 1.5 մլն հայերի մասին՝ մոռանալով պատմել նրանց մեջ եղած տաղանադավոր անհատների ձեռքբերումների, նորարարությունների մասին և նրա մասին, թե մշակութային ինչ կորուստներ ենք ունեցել»,- պարբերականին ասել է ֆիլմաշարի հեղինակը: 5 մասից բաղկացած փաստագրական ֆիլմն առաջին անգամ ցուցադրվելու է նոյեմբերի 4-ին Arpa միջազգային կինոփառատոնի շրջանակում: «Սան Ֆերնանդոյում ծնված Քամբուրյանի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել Սիրիայից: 2012-ին կինոռեժիսորն այցելել է Արևմտյան Հայաստան, եղել նախկինում հայերով բնակեցված վայրերում: Այս ուղևորությունն օգնել է նրան ԱՄՆ վերադառնալուց հետո ֆիլմի ստեղծագործական աշխատանքներում», - գրում է պարբերականը: Echoes of Survival-ում ներկայացվում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի՝ արվեստի, մշակույթի, գիտության ոլորտներում ունեցած ձեռքբերումները, և այն, թե ինչպես է ազգային ինքնությունն ազդում նրանց մասնագիտական գործունեության վրա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |