Հայաստանից ՄԻԵԴ ներկայացված դիմումների քանակը երեք տարվա մեջ աճել է մոտ 4,5 անգամ 3 նոյեմբերի 2017 - 14:27 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ, 2002-ից ի վեր ՀՀ քաղաքացիները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել 1850 դիմում, ինչը Եվրոպայի խորհրդի անդամ մյուս երկների՝ նույն ժամանակահատվածում ներկայացրած դիմումների ընդհանուր թվի 2,3 %-ն է կազմում: ՄԻԵԴ-ի վիճակագրական տվյալների համաձայն, 2016-ին՝ 2013-ի նկատմամբ, Հայաստանից ՄԻԵԴ ներկայացված դիմումների քանակը աճել է մոտ 4,5 անգամ: 2016 թվականի տվյալներով, ՀՀ քաղաքացիները ՄԻԵԴ են ներկայացրել 753, 2015-ին՝ 122, 2014-ին 156, 2013-ին 169 դիմում: Հարավկովկասյան երկրների շարքում 2050 դիմումով (2,5%) առաջին տեղում Ադրբեջանն է, երկրոդում՝ Վրաստանը՝ 1950 դիմումով (2,4%): Հետխորհրդային տարածաշրջանում 19.000 դիմումով առաջին տեղում Ուկրաինան է: Այս երկրի քաղաքացիների ներկայացրած դիմումները կազմում են ընդհանուր դիմումների 23,3%-ը: ՀՀ քաղաքացիները Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավունք ստացել են 2002 թվականից՝ Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |