Հայաստանի առաջին նախագահի թիմը հայտարարում է նախագահական ընտրություններին իր հաղթանակի մասին19 փետրվարի 2008 - 22:13 AMT PanARMENIAN.Net - Նախագահի պաշտոնի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է այսօր Երեւանում, որ «մենք հաղթել ենք մի քանի րոպե առաջ ավարտված նախագահական ընտրություններին»: Ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ` Ալեքսանդր Արզումանյանը ասել է, որ «մենք հաղթել ենք, չնայած ավազակապետական վարչակարգի ջանքերին»: «Դա հասարակության հաղթանակն է, եւ ես ցանկանում են նրան շնորհավորել այդ առիթով»,- հայտարարել է շտաբի ղեկավարը: Նրա խոսքերով, «իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կեղծեն ընտրությունների արդյունքները, սակայն հասարակությունը գիտի իրականությունը»:Ինչպես երեքշաբթի հայտարարել է «Ալյանս» հասարակական նախաձեռնության նախագահ Գեւորգ Մելիքյանը, Հայաստանի նախագահական ընտրություններին իրենց անցկացրած exit-poll-ում առաջատար դիրքեր է գրավում Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավաքելով 37,7 տոկոս: Նրա խոսքերով, exit poll-ի տվյալներով, որին մասնակցել է 3055 մարդ 100 ընտրատեղամասերից Երեւանում եւ մարզերում, երկրորդ տեղում է վարչապետ Սերժ Սարգսյանը` 35,4 տոկոսով: Ապա հետեւում են «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը` 15,5 տոկոս, Դաշնակցության թեկնածու, խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը` 6,4 տոկոս, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը` 2,9 տոկոս, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը` 1,3 տոկոս, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` 1,2 տոկոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը հավաքել են 0,2-ական տոկոս: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |