Եվրոպայում էլեկտրամոբիլների արագ լիցքավորման կայանների ցանց կստեղծվի![]() 3 նոյեմբերի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - BMW-ն, Daimler-ը, Ford-ը և Volkswagen-ը՝ իր Audi և Porsche դուստր ձեռնարկությունների հետ, 2020 թվականին էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների արագ լիցքավորման 400 կայան կստեղծեն ամբողջ Եվրոպայում: Էլեկտրամոբիլների լիցքավորման համաեվրոպական ցանցը կոչվելու է Ionity: Techcrunch կայքի փոխանցմամբ՝ մեքենաշինության համաշխարհային հսկաների այս միասնական նախաձեռնությունն ուղղված է եվրոպական երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքները էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաներին համապատասխանեցնելուն: Մինչև 2017-ի ավարտը ցանցը կունենա 20 լիցքավորման կայան, 2018-ին նախատեսվում է կայանների թիվը հասցնել 50-ի: «Այս միասնական նախաձեռնությունը կմեծացնի պահանջարկը էլեկտրական մարտկոցներով աշխատող մեքենաների նկատմամբ ամբողջ Եվրոպայում»,-գրում է կայքը: Էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություն է ամերիկյան Tesla Motors-ը, որն այս տարի ամենամատչելի էլեկտրամոբիլի սերիական արտադրություն է սկսել: Էլեկտրամոբիլների սերիական արտադրության մասին հայտարարել են նաև ճապոնական Honda-ն և Toyota-ն: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |