Զիդանը, Մեսսին և Ալոնսոն կմասնակցեն ԱԱ-2018-ի գնդակի շնորհանդեսին Մոսկվայում![]() 4 նոյեմբերի 2017 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հանրահայատ ֆուտբոլիստներ Զինեդին Զիդանը, Լիոնել Մեսսին և Հաբի Ալոնսոն Մոսկվայում կմասնակցեն ԱԱ-2018-ի գնդակի շնորհանդեսին: Նույն օրը կներկայացվի Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզահագուստը, որով թիմի անդամները մասնակցելու են աշխարհի առաջնությանը, գրում է ՏԱՍՍ-ը կազմկոմիտեի ներկայացուցչի վրա հղումով: Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը ստեղծել է գերմանական Adidas-ը: Ֆուտբոլի ԱԱ-2018-ի խաղերը կանցնեն Մոսկվայում, Պետերբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Եկատերինբուրգում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Սարանսկում: Մրցաշարը կանցնի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |