Հայաստանի բնակչության նվազման տեմպերն արագանում են

Հայաստանի բնակչության նվազման տեմպերն արագանում են

PanARMENIAN.Net - 2015-2017թթ ՀՀ մշտական բնակչության թվի նվազման տեմպերն ավելի քան կրկնապատկվել են:

Եթե 2015-ի առաջին ամիսներին ՀՀ բնակչության թիվը նվազել է 6.600-ով, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 10.100, իսկ 2017-ին՝ 14.300:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թիվը ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2.979.600 մարդ։ 2016-ին այն կազմել էր 2.993.900, 2015-ին՝ 3.004.000:

Մշտական բնակչության միջին տարիքը 2017-ի սկզբի դրությամբ կազմել է 36,2 տարի, իսկ 2016-ին՝ 35,9 տարի:

2017-ի հունվար-սեպտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների հարաբերակցությունը կազմել է 133,9%՝ 2016-ի նույն ժամանակաշրջանի՝ 145,5 %-ի համեմատ: ՀՀ-ում ծնվում են ավելի շատ, քան մահանում են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---