Շաբոյան. Շաքարավազի գինն իջել է մրցակցության ուժեղացման և խորացման արդյունքում![]() 4 նոյեմբերի 2017 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շաքարավազի սակագնի 14 տոկոսանոց անկում է արձանագրվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ «Այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ, այսինքն՝ կտրուկ իջեցում է եղել, և շաքարավազի շուկայում դա պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ և խորացմամբ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ ներկայում մոտ 50 ընկերություն շաքարավազ է ներկրում: «Ճիշտ է, այդ 50-ից հիմնական մասը փոքր ընկերություններ են, անհատ ձեռներեցներ, որոնք փոքր խմբաքանակներով են ներկրում ապրանքը, բայց կարևորն այն է, որ մուտքի խոչընդոտներ չկան», - նշել է Շաբոյանը: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում շաքարավազի սպառման՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |