Ադրբեջանը բողոքելու է ամերիկյան CNN-ին՝ Արցախի մասին ֆիլմի համար

Ադրբեջանը բողոքելու է  ամերիկյան CNN-ին՝ Արցախի մասին ֆիլմի համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստվում է իր բողոքն արտահայտել CNN-ի հունական ծառայության՝ Արցախի և ԼՂ հակամարտության մասին պատմող փաստագրական ֆիլմի վերաբերյալ:

Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմաթ Հաջիևն ասել է, թե իրենք միջազգային լրատվամիջոցին կներկայացնեն իրենց դժգոհությունը «քարոզչական նպատակներ հետապնդող» ֆիլմի վերաբերյալ, որը հունական ծառայությունը նկարահանել է «հայկական կողմի պատվերով»:

26 րոպե տևողությամբ ֆիլմի առանցքում Մարտակերտի առաջնագծի զինվորներն են: Ֆիլմում ներառված են նաև հարցազրույցներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևոն Մնացականյանի հետ:

Ավելի վաղ՝ այս տարվա հոկտեմբերին, Արցախ այցելելու համար Ադրբեջանի «սև ցուցակում» էր հայտնվել CNN-ի հաղորդավար, շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը: Հայտնի հաղորդավարը Արցախ էր այցելել՝ իր «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ տեղանքներ» հեռուստաշոուի համար ռեպորտաժ նկարահանելու նպատակով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---