The Smithsonian. Հայաստանում տարիներ առաջ հայտնաբերված հովազն Իրան է հասել![]() 6 նոյեմբերի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - The Smithsonian ամսագիրն անդրադարձել է դեռևս հազարամյակներ առաջ հայկական պատմագրության մեջ հիշատակվող Հայկական լեռնաշխարհի բնակիչ կովկասյան հովազին: «Կենդանատեսակին ոչ ոք չէր տեսել, մինչև որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի դիստանցիոն տեսախցիկն արձանագրեց կենդանու պոչը»,- գրում է ամսագիրը: «Պարզվում է, որ տեսախցիկի արձանագրած հովազը երեք ոտք է ունեցել: Մոտավորապես վեց ամիս ամց կենդանուն նկատել են Ադրբեջանի տարածքում: Երկու տարի առաջ ես Իրանում էի, երբ ինձ ցույց տվեցին մեր հովազի լուսանկարը: Պարզվում է՝ նա հասել է Իրան՝ ավարտելով իր գաղթն այստեղ»,- ասում է FPWC հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: «Խաչատրյանը՝ իր գործընկերների հետ, Կովկասի վայրի կենդանիների պահպանման համար Հայաստանի հարավարևելյան Արարատի մարզում միգրացիոն միջանցք է ստեղծել: 10,000 հեկտար կազմող ապաստարանը միակն է ամբողջ կովկասյան տարածաշրջանում»,-գրում է ամսագիրը: Արարատի Ուրցաձոր գյուղի շրջակայքում ստեղծված ապաստարանի տարածքում ամենօրյա հսկողություն է իրականացվում նկարահանող սարքերի միջոցով՝ կենդանիներին ապօրինի որսից պաշտպանելու նպատակով: Photo: FPWC ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |