Օդեսայում հայ գինեգործ Թաիրովին նվիրված հուշակոթող է բացվել![]() 6 նոյեմբերի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Օդեսայի ակադեմիկոս Կորոլյովի և ակադեմիկոս Վիլյամսի փողոցների խաչմերուկում` Թաիրովի հրապարակում բացել են հայտնի գիտնական Վասիլի Թաիրովի հուշակոթողը: Բացման արարողությունը տեղի է ունեցել գործչի 158-ամյակի առթիվ: Հուշակոթողը օրհնվել է հայ հոգևորականների կողմից, հայտնում է UA-Report.info-ն: Միջոցառումը անցկացվել է Օդեսայի մարզային խորհրդի ղեկավար Անատոլիյ Ուրբանսկու, տարածքային և մինիցիպալ դեպուտատների, Թաիրովի անվան խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Վլասովի, նաև հայկական համայնքի ներկայացուցիչների, Օդեսայի հայկական համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանի մասնակցությամբ: Հայր Աբգար Գլչյանը Analitikaua.net-ին հայտնել է. «Հուշակոթողի հեղինակն է Աշոտ Մանուկյանը, իսկ քանդակագործը` Հովնան Մանուկյանը: Հուշակոթողը, որի տեղադրումը կազմակերպել է Թաիրովի անվան Խաղողի մշակման և գինեգործության ինստիտուտը, տեղադրվել է Օդեսայի հայկական համայնքի հաշվին: Հուշակոթողի քարը բերվել է Հայաստանից գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի բարեգործությամբ»: Վասիլի Թաիրովը (Վասիլ Թաիրյան) գինեգործության ուսումնասիրություններով զբաղվող առաջին գիտական հաստատության հիմնադիրն է: Հաստատությունը իր գործունեությունը սկսել է 1914 թվականին: Այսօր այն խաղողագործության և գինեգործության ազգային գիտական ինստիտուտ է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |