ՀՀ-ում աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացողների թիվը

ՀՀ-ում աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացողների թիվը

PanARMENIAN.Net - Հայաստանում 2017-ի առաջին 9 ամիսներին մահացության ցուցանիշը չնչին՝ 0,6 %, աճ է գրանցել՝ 2016-ի 20.524-ի փոխարեն կազմելով 20.658 դեպք: Ազգային վիճակագրական ծառայության տվայլներով՝ մահվան դեպքերի մեծ մասը՝ 55,4%-ը, բաժին է ընկել արյան շրջանառության համակարգի հիվանդություններին:

Այս հիվանդություններից մահացողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 16,5%-ով՝ կազմելով 11.446: Հայաստանում 20%-ով նվազել է դժբախտ պատահարների, թունավորումների և վնասվածքների հետևանքով մահվան դեպքերի քանակը՝ 2017-ին կազմելով 765 դեպք:

Մահացության մյուս բոլոր պատճառները նույնպես անկում են գրանցել. նորագոյացությունների հետևաքնով մահվան դեպքերը նվազել են 1,7%-ով, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 13,3%-ով, մարսողական օրգանների հիվանդություններից, 11%-ով, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից 25,7%-ով, այլ հիվանդություններից 33,11% դեպքով:

Մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, ամենացածրը՝ Գեղարքունիքի մարզում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---