Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել դիտորդների գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ20 փետրվարի 2008 - 01:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել խորհրդարանի պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան Խաչատրյանի գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ, ովքեր որպես դիտորդներ են հանդես եկել նախագահական ընտրություններին փետրվարի 19-ին, ինչպես նաեւ լրագրող Լուսինե Բարսեղյանի գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ` բռնության կիրառությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել 149 հոդվածի երրորդ կետով (խոչընդոտում ընտրական իրավունքի իրականցմանը, ընտրական առաքելության աշխատանքին կամ մարդկանց կողմից իրենց լիազորությունների իրականացմանը, ովքեր մասնակցում են ընտրություններին` բռնության կամ այն կիրառելու սպառնալիքով): «Նախնական հետաքննությունը վարում է Հատուկ քննչական խումբը: Հետաքննության արդյունքների մասին կհայտնեն հավելյալ»,- հայտնել է Տռուզյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |